Ինչպես թքել արդարադատության երեսին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն ամեն քայլափոխի է՛լ ավելի են հիմնավորում վաղուց արմատացած տեսակետը, թե Հայաստանում արդարադատությունն իսպառ բացակայում է, հատկապես քաղբանտարկյալների պարագայում:

Նախորդ տարվա հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը զրկել է ցուցմունք տալու հնարավորությունից:

Պատճառն էլ այն է, որ ըստ նրա՝ դատարանում նախ պետք է ցուցմունք տան վկայի կարգավիճակ ունեցող 50 ոստիկանները, որոնցից ոչ մեկն, ի դեպ, չէր ներկայացել դատարան: Եւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, որ դատավորն այսպես զրկում է իրենց պաշտպանվելու հնարավորությունից, նաեւ արհեստականորեն երկարաձգում են Ղուկասյանի՝ անազատության մեջ պահելու ժամկետները:
Հայաստանյան իրականության մեջ սա, թերեւս, դարձել է սովորություն:

Միայն թե, նկատենք, նման գործելաոճը հետագայում շատ թանկ է նստում հենց Հայաստանի Հանրապետության վրա. սովորաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է նման իրավիճակներում ներկայացված բողոքները՝ պարտադրելով իշխանություններին մի քանի հազար եվրո փոխհատուցում վճարել: Թերեւս նույնն էլ սպասվում է նաեւ այս դեպքում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս