Նորագավիթում կրակոցների հետևանքով տուժածը Ջոնն է. նա հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նորագավիթում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 48-ամյա Սամվել Ավագյանը: «Էրեբունի» ԲԿ-ից ArmLur.am-ը տեղեկացավ, որ «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակով իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է:

shamshyan.com-ը հայտնում է, որ հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, ում ավելի շատ ճանաչում են «Ջոն» մականվամբ:




Լրահոս