Կրետե կղզին կընդունի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետե կղզում կանցկացվի շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը (9 տուր, շվեյցարական մրցակարգ): Թիմերի կազմում կան չորս հիմնական եւ մեկ պահեստային խաղացողներ:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 39 թիմ. Հայաստանի հավաքականի կազմը. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):

Կանանց առաջնությունում կխաղա 32 թիմ. Հայաստանի հավաքականի կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան):




Լրահոս