Սեդրակ Քոչարյան, Արգամ Աբրահամյան. Աֆրիկայի սիրահարները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարների մի մասը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում:

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ գործը նա հիմնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի խորհրդով և մասնակցությամբ: Հայտնի է, որ Քոչարյանները աֆրիկյան մի քանի երկրներում ոսկու և ադամանդի արդյունահանման գործարանների սեփականատերեր և իհարկե՝ աֆրիկյան սաֆարիների մեծ սիրահարներ են, մի խոսքով, ինչպես ասում են, նրանք գիտեն Աֆրիկայի ուղնուծուծը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս