Իլհամ Ալիևը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում Եվրոպական Միության խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը:

«Ես կարծում եմ, որ բանակցային ձևաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, և մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաև նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,- Ալիևի խոսքերը մեջբերել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ կայցելեն Երևան, շաբաթ՝ Բաքու:




Լրահոս