Գեղամյանն արդարանում է. եթե հարձակվեի, այդ մարդուն հիվանդանոց կտանեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, թե միջանքում պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Այս հայտարարությունից հետո լրագրողները փորձեցին Գեղամյանից պարզել, որն է եղել նման պահվածքի պատճառը:

Սակայն վերջինս հերքեց մեղադրանքները` նշելով, եթե ինքը որևէ մեկի վրա հարձակվի, ապա այդ մարդուն առնվազն հիվանդանոց կտեղափոխեն, քանի որ ինքը երեք տարի բռնցքամարտով է զբաղվել։
Երբ լրագրողները նկատեցին, որ շփոթված է խոսում, արձագանքեց՝ «Շփոթված եմ խոսում, քանի որ տաս հոգով հարձակվել եք վրաս ու հարցեր եք տալիս: Ես կես ժամ ա էստեղ նստած եմ, ի՞նչ բռունցքներ․ ինձ վրա նայում եք, կարո՞ղ եք ասել, որ ես կռիվ եմ արել»,- նշեց Գեղամյանը:




Լրահոս