06.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`

Հոկտեմբերի 6-ին ժամը 16.00-ին Սևան քաղաքում տեղի կունենա «Փոփոխության սերունդ» ծրագրի մեկնարկը: ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի,Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արամ Փինաջյանի, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի մասնակցությամբ Սևանում կբացվի անգլերենի ակումբ 9-16 տարեկան երեխաների համար:

Մեկնում ենք Ալեք Մանուկյան 9 (Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն) հասցեից 14. 00-ին:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13-ին «Grand hotel Երևան» հյուրանոցի (Աբովյան 14) «Ձմեռային այգի» սրահումտեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ամփոփիչ ասուլիսը։

***

Հոկտեմբերի 6-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Թեման՝ Թանկացումներ սննդամթերքի շուկայում, պատճառները և ազդեցությունը սպառողների գնողունակության վրա:

***

Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի գինու ակադեմիայում (հասցե՝ Տերյան 74) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արենի» գինու փառատոնին ընդառաջ, որից հետո կկայանա հայկական գինեգործական 21 ընկերությունների՝ ավելի քան 100 տեսակի գինիների  համտես-մրցույթ:

Թեմա՝  ««Արենի» փառատոնի դերն ու նշանակությունը գինու տուրիզմի զարգացման և հայկական գինիների ճանաչելիության բարձրացման հարցում»:

Ասուլիսի բանախոսներն են Արենի փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և ICARE հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը:

Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները կգնահատեն գինու միջազգային  առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից,  Հունաստանից և Ֆինլանդիայից:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին Երևանի «ՄԵՐԻԴԻԱՆ» ԷՔՍՊՈ կենտրոնում (Ոսկերիչների փող., 1 շենք) տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովը: Համաժողովն անցկացվում է Եվրասիական համագործակցության 2-րդ միջազգային ֆորումի հետ զուգահեռ և տեղի է
ունենալու հոկտեմբերի 5-7- ը: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:

***

Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի լուսաբանման ենթակա միջոցառումները  տեղի ենունենալու հոկտեմբերի 6-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում  ժամը 8-30-ին;

***

Հոկտեմբերի  6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

ԹԵՄԱ՝ վերջին շրջանում սննդային շուկայում գրանցված թանկացումները,  չարաշահումներն  ու խախտումները:

***

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքքրդական հակամարտության հարցերով փորձագետ ԿարենՀովհաննիսյանըՔննարկման թեման՝ Իրաքյան Քրդստանում հայաբնակ գյուղերըդրանց խնդիրները և հայերի ներգրավածությունը ներքին քաղաքականկյանքումՔրդստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

***

Հոկտեմբերի 6 ին՝ ժամը 13.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանհավաստագրեր կհանձնվեն երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործողպետական բուհերըինչպես նաևՀայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։

***

Հոկտեմբերի 6-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահանգ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ՀՀ հանքաարդյունաբերության բնագավառի իրողությունների և զարգացման հեռանկարների մասին:

***

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալու է միության համագումարը: Միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը կներկայացնի իր ծրագիրը:




Լրահոս