«Հանրապետական» ծննդատան մոտակայքից նորածնին են առևանգել. գործը վարույթ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2017թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ., իրեն անհայտ անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս