Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ կբացվի Կենտրոն համայնքում

Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ կբացվի Կենտրոն համայնքում

Հոկտեմբերի 5-ից Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 26 հասցեում կսկսի գործել Beeline-ի նորՎաճառքի և սպասարկման գրասենյակ:

Գրասենյակը բաց է լինելու ամեն օր ժամը 10։00-ից մինչև 19։00 առանց ընդմիջումների՝ տրամադրելով սպասարկում Beeline-ի բոլոր ծառայությունների հետ կապված։

«Մեր գերնպատակն է մշտական զարգացումը, ինչը ենթադրում է թե՛ ծառայությունների տեսակների ու քանակի ավելացում, թե՛ վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնում։ Յուրաքանչյուր նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ ավելի հասանելի է դարձնում մեր պարզ և հարմար ծառայությունները բաժանորդներին։ Դրանց շնորհիվ նրանքկարող են հնարավորինս արագ դիմել մեր մասնագետներին ցանկացած հարցով», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անկասկած, մեր ամեն բաժանորդ իրավունք ունի արագ և որակյալ սպասարկում ստանալու, և հենց այդ պատճառով մենք չենք դադարեցնում նոր սպասարկման գրասենյակներ բացել Երևանում ու այլ մարզերում։ Միայն այս ամսվա ընթացքում սկսում են գործել երկու նոր գրասենյակներ։ Բնականաբար, դրանով մենք չենք սահմանափակվելու և միշտ քայլելու ենք ընդառաջ մեր հաճախորդներին», – նշեց Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77սեփական և դիլերականՎաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: