Ինչո՞ւ հաճախ չեն իրականանում մեր երազանքները. ինչ մեթոդ են առաջարկում գիտկանաները

Ինչո՞ւ հաճախ չեն իրականանում մեր երազանքները. ինչ մեթոդ են առաջարկում գիտկանաները

Այս հարցին դեռ որևէ մեկը չի կարողացել պատասխանել, սակայն գիտնականները փորձել են գիտականորեն բացատրել երազանքների հաճախ չիրականանալու փաստը: Ըստ մի շարք հետազոտողների` այսօր մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ մի երազանքի կամ ցանկության վրա, ուստի բնական է, որ հաճախ նրանց երազանքները չեն իրականանում:

Գիտնականներն առաջարկում են հայտնի մեթոդ՝ ոչ միայն սթրեսից դուրս գալու, այլև սեփական ուժերին հավատալու և ավելի ինքնավստահ դառնալու համար: Ինքնահիպնոսը, ըստ ռուս, գերմանացի և ամերիկացի հոգեբանների` երազանքներն իրականացնելու լավագույն եղանակն է:

Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է ինքնահիպնոսի միջոցով իրականացնել մեր երազանքները և այն ամենը, ինչ պատրաստվում ենք անել: Մի շարք գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն` ինքնահիպնոսի միջոցով կարելի է լավացնել մեր մտավոր և ֆիզիկական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, հաղորդել վստահություն ինքներս մեզ, դառնալ հոգեբանորեն առավել ուժեղ և կամային:

Մի շարք հոգեբանական հետազոտություններ ցույց են տվել, որ ցանկացած մարդ ինքնահիպնոսի միջոցով կարող է ինքն իրենց վստահեցնել, որ ինքն ամենալավ, ամենահաջողակ և գրավիչ մարդն է աշխարհում: Այս փաստին թերահավատորեն է վերաբերվում հասարակության զգալի հատվածը: Սակայն ամերիկյան, գերմանական հոգեբանական կլինիկաներն ունեն հատուկ բաժիններ, որտեղ առաջարկում են սթրեսից դուրս գալու մի քանի եղանակներ, այդ թվում` նաև ինքնահիպնոս:

Դա, ըստ ռուս գիտնական Սերգեյ Կովալյովի` կենտրոնացումն է, որը կարող է մարդու մեջ ուժ և անսահման ձգտում առաջացնել: Ս. Կովալյովը հոգեբան է, ունի իր անձնական հոգեբանական կլինիկան, որտեղ առաջարկում է համաշխարհային գիտնականների հետազոտությունների արդյունքում կազմված թեստեր, որոնք, ըստ նրա, կատարյալ արդյունք են տալիս: Բժիշկը վստահեցնում է, որ ինքնահիպնոսը թույլ է տալիս՝

Կանանց պարագայում` գտնել իրենց երազանքների տղամարդուն, տղամարդկանց պարագայում՝ երազանքների կնոջը:

Հաջող ամուսնություն:

Հասկանալ և ղեկավարել սեփական զգացմունքները:

Գրավել տղամարդուն:

Ստեղծել ամուր և երջանիկ ընտանիք:

Ամուսնուց ստանալ աջակցություն տարբեր հարցերի շուրջ:

Փախչել ձախողումներից:

Ընտանիքն ապահովագրել ֆինանսական ճգնաժամից և ներընտանեկան այլ խնդիրներից: