ՖՈՏՈ. Ինչպե՞ս ամրացնել և սնուցել եղունգները

ՖՈՏՈ. Ինչպե՞ս ամրացնել և սնուցել եղունգները

Հատկապես ցուրտ եղանակին եղունգները խնամքի կարիք ունեն: Նույնիսկ տնային պայմաններում 5 շատ պարզ միջոցներով հնարավոր է դրանք խնամել, ամրացնել:

Կարմիր պղպեղով դիմակ ձեռքերի համար

Կարմիր պղպեղով դիմակը ոչ միայն կամրացնի ձեր եղունգները, այլև կարագացնի դրանց աճը: Կես թեյի գդալ կարմիր պղպեղի մանրացված փոշին խառնել 10 կաթիլ եռացրած ջրի և 1 թեյի գդալ բարձր յուղայնության ձեռքի կրեմի հետ: Խառնուրդը 10 րոպե պահեք ջրային շոգեբաղնիքի վրա, այնուհետև սառեցրեք և հավասար շերտով քսեք եղունգներին: 20 րոպե դիմակը ձեռքերին պահելուց հետո լվացվեք և ձեռքի յուղոտ կրեմ քսեք: Դիմակը կարող եք ամիսը 2 անգամ կրկնել:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը լավագույնս ամրացնում է եղունգները: Փոքրիկ ափսեի մեջ քամեք հյութը, փոքր-ինչ աղ ավելացրեք, վրձինով քսեք եղունգներին: 20 րոպե անց ձեռքերը լվացեք տաք ջրով և կրեմ քսեք ձեռքերին:

Մեղրամոմ

Մեղրամոմով դիմակը ձեր եղունգները շատ կամրացնի: Ջրային շոգեբաղնիքի վրա հալեցրեք 4 գրամ մեղրամոմը, ավելացրեք լավ եփված ձվի դեղնուց, լավ խառնեք: Ավելացրեք մի քանի կաթիլ դեղձի յուղ և ստացված զանգվածը կրկին լավ խառնեք: Դիմակը 20 րոպե պահեք ձեր ձեռքերին, այնուհետև լվացվեք և ձեռքի կրեմ քսեք: Դիմակը կարող եք ամեն օր կրկնեք:

Ժելատին

Ժելատինը հրաշալի սնուցում և ամրացնում է վնասված եղունգները: Եռացրած ջրով բաժակի մեջ լուծեք 0,5 ճաշի գդալ ժելատինը, թողեք խառնուրդը սառչի, այնուհետև լուծույթի մեջ 20 րոպե պահեք եղունգները: Լվացվեք տաք ջրով և ձեռքի կրեմ քսեք: Այս դիմակը կարող եք գործածել շաբաթը 2-3 անգամ:

Վիտամին А և Е

Այս վիտամինները չափազանց կարևոր են եղունգների համար: Գնեք այս վիտամինները դեղատներից և ամեն օր, քնելուց առաջ քսեք եղունգներին: