Մաղթում եմ, որ մատաղ սերնդին լիարժեք կրթություն փոխանցեք խաղաղ պայմաններում. Ռաֆիկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.

Այսօր այն օրն է, երբ մեր հարազատ Գեղարքունիքի ողջ ազգաբնակչությունը հնարավորություն ունի ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու բոլոր այն ուսուցիչներին, որոնք զինվորագրվել են մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին:

Ուսուցիչների տոնը լավագույն առիթն է մեծարելու հատկապես նրանց, ովքեր պատվով են շարունակում իրենց մեծ առաքելությունը:

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք կրթել այնպիսի սերունդ, որը պատրաստ կլինի դիմակայելու վաղվա մարտահրավերները:
Չէ որ գիտելիքով զինված մարդն անպարտելի է:

Գեղարքունիքի սիրելի’ ուսուցիչներ, մաղթում եմ, որ մատաղ սերնդին լիարժեք կրթություն փոխանցեք խաղաղ պայմաններում:

ՀՀ ԱԺ պատգամավոր,
Գեղարքունիքի նախկին մարզպետ
Ռաֆիկ Գրիգորյան




Լրահոս