ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ նախագահի խորհրդականի խոսքով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում գտնվելը կնպաստի Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ նախագահի խորհրդականի խոսքով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում գտնվելը կնպաստի Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը

Դա քաղաքական կոնյուկտուրա է, մարդիկ ցանկանում են իրենց վրա ուշադրություն սևեռել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ՌԴ Նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազյևը:

«Տնտեսապես այդ միությունում գտնվելը Հայաստանի համար շատ շահավետ է: Հայաստանն ունի ունիկալ փոխհարաբերություններ աշխարհում, եւ մենք գիտենք հայկական սփյուռքի ազդեցությունը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում հնարավորություն է տալիս ներդրումներ գրավել»,- նշեց նա:

Խորհրդականի խոսքով, եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ-ում, իրավիճակն ավելի վատ կլիներ: «Մարդիկ տնտեսական ակտիվության անկումը կապում են եվրասիական ինտեգրացիայի հետ, որը ճիշտ չէ: Եթե ինտեգրացիան չլիներ, խնդիրներն ավելի շատ կլիներ»,- հավելեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան