Հարց քաղաքացիներից` սփյուռքահայ դիմորդներն ինչպե՞ս կարող են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ սփյուռքահայ դիմորդներն ինչպե՞ս կարող են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, եւ արդյո՞ք նրանք կարող են այստեղ սովորել անվճար հիմունքներով:

Դիաննա Քոչարյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդhանուր հիմունքներով եւ համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011 թվականի թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի:

Նշենք նաեւ, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի համար տրամադրվում են 70 անվճար տեղեր` ՀՀ բուհերի բակալավրիատում ուսանելու նպատակով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2016-2017 ուստարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865 սփյուռքահայ ուսանող: ՀՀ ոչ պետական բուհերում եւ ՀՀ-ում արտասահմանյան պետական եւ ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434, իսկ ՀՀ մասնակցությամբ միջազգային բուհերում` 1027 սփյուռքահայ ուսանող: Այսինքն, ընդհանուր առմամբ` հայաստանյան ուսումնական հաստատություններում սովորում է 3873 սփյուռքահայ ուսանող:

Ի դեպ, այս տարի մոտ 200-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների թիվը: Առավելագույն թվով սփյուռքահայ ուսանողները Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:




Լրահոս