ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 12 հազար մարդ. մտահոգիչ տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանից միայն օդային ճանապարհով արտագաղթել է 12 հազար 11 հոգի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանով երկրից մեկնել է 933 հազար 384 քաղաքացի եւ ժամանել 922 հազար 910-ը:

Իսկ ահա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 33 հազար 713 հոգի, ժամանել՝ 32 հազար 176-ը: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվն ավելի շատ էր՝ 26 հազար 681: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու չվերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 12 հազար մարդ է, անհանգստության տեղիք է տալիս: Եւ հետո՝ սա դեռ ամբողջական պատկերացում չի տալիս արտագաղթի ծավալների մասին. չէ՞ որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս