ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենքի տեղաշարժը վերահսկելու իրավունք ենք տալիս ՌԴ-ին, շատ վտանգավոր նախագիծ է ընդունվել. Խաչատուր Քոքոբելյան

Նախօրեին խորհրդարանում ընդունված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության շահերից: Նման տեսակետ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա անընդունելի է համարում նաև ԱԺ օրակարգում գտնվող մեկ այլ համաձայնագիր, որը վերաբերում է ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության սահմանմանը: Նրա խոսքով, այս համաձայնագրով Ռուսաստանն օրենքի ուժով իրավունք է ստանում միջամտելու և վերահսկողություն սահմանելու այդ ռազմամթերքի աշխարհագրական տեղաբաշխման և կիրառելիության նկատմամբ։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: