Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել:

Gazeta.ru-ն`վկայակոչելով թուրքական աղբյուրը, հայտնում է, որ ավտովթարի հետևանքով 3 մարդ մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում մեկ երեխա կա: Հայտնի է նաև, որ հոսպիտալացված մարդկանցից մեկը ծանր վիճակում է գտնվում:




Լրահոս