ՖՈՏՈ. Այս մթերքները կարելի է և պետք է ուտել 18:00-ից հետո

ՖՈՏՈ. Այս մթերքները կարելի է և պետք է ուտել 18:00-ից հետո

Շատերս ենք սիրում սառնարանում ինչ-որ համեղ բան փնտրել երեկոյան: Ամեն ինչ սկսվում է ինչ-որ բան խմելու ցանկությունից, և ավարտվում շատակերությամբ: Սա հատկապես վատ է այն մարդկանց համար, ովքեր որոշել էին 18:00-ից հետո ոչինչ չուտել, որպեսզի նիհարեն:

Սակայն վերջերս դիետոլոգները քարտ-բլանշ են տվել երեկոյան սնվելու համար: Մասնագետները վկայում են, որ խիստ դիետան ոչնչի չի հանգեցնի, եթե ճիշտ սննդակարգ չպահեք: Այդ ամենին ընդհանրապես չի խանգարում այդ ժամից հետո սնվելը:

Սև շոկոլադը հաճախ ներառում են արգելված մթերքների ցանկում, սակայն իզուր: Սև շոկոլադը շատ քիչ քանակությամբ է շաքար պարունակում և օգտակար է նույնիսկ նիհարել ցանկացողների համար:

Այս ցանկում ապուր տեսնելիս իրոք կզարմանաք, սակայ  այն իսկապես կարող եք երեկոյան ուտել:

Դդումի սերմերը կարող եք հանգսիտ ուտել օրինակ չիփսերի փոխարեն: Չի գիրացնում և նույնիսկ առողջարար է:

Բրնձի նիհարեցնող հատկության մասին հայտնի է: Այդ պատճառով այն կարող եք ուտել նաև երեկոյան և չանհանգստանալ:

Նաև կարևոր է հասկանալ մեր օրգանիզմին. հաճախ Ձեզ կարող է թվալ, թե քաղցած եք, այնինչ իրականում կոճապղպեղի թեյի օգնությամբ կարող եք հագեցնել այդ զգացումը: Կամ էլ կարող եք ջուր ըմպել: