Հայաստանի հավաքականը չհաղթեց Ղազախստանին ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ղազախստանի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հիանալի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Բաուրժան Տուրիսբեկը:

Նշենք, որ մեր ազգային թիմն ընթացիկ ընտրական փուլում իր առաջին ոչ-ոքին է գրանցել:

Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականն ավարտում է 7 միավորով՝ զբաղեցվելով նախավերջին հորիզոնականը, վերջինը 3 միավորով Ղազախստանն է:




Լրահոս