ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովի դահլիճում

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը կրում է «Jadore le rock and roll» գրությամբ պիջակ. այն թարգմանաբար նշանակում է՝ «Ես պաշտում եմ ռոք ընդ ռոլը»:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ հողամաս: Ցանկանում եմ տեղեկանալ՝ իրավունք ունե՞մ գրավ դնել միայն հողամասը, առանց դրան ամրակցված շենքերի, շինությունների: Եթե ոչ, ապա խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ:

Ռաֆայել Պողոսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ոչ, չի կարող: Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի եւ շինությունների վրա: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողամասի սեփականատերը կամ նրանից հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերողը կրում է ինքնակամ կառույցի, շինարարության անվտանգ օգտագործման եւ շահագործման հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ քանդման ռիսկը եւ ծախսերը: Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատավարձը չի հաշվարկում եւ վճարում, ապա ի՞նչ պատասխանատվության նա պետք է ենթարկվի:

Հրանուշ Գեւորգյան (32 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գործատուն պարտավոր է կատարված աշխատանքի համար վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից: Արգելվում է աշխատանքի վարձատրության բնագավառում խտրականությունը՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ի դեպ, կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում առաջին հերթին վճարվում են չվճարված աշխատավարձերը:




Լրահոս