Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է կատարվում աշխատողի վերջնահաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում աշխատողի վերջնահաշվարկը: Ինչպե՞ս են հաշվարկում այն:

Նելլի Հովսեփյան (38 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջնահաշվարկը կատարվում է հետեւյալ ձեւ`
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):




Լրահոս