Բակո Սահակյանը մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարեւոր գրավականներից մեկը եւ երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել նման աջակցությունը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:




Լրահոս