ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ ոստիկանապետը վստահեցնում է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, սայլը տեղից չի շարժվում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ ոստիկանապետը վստահեցնում է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, սայլը տեղից չի շարժվում

2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:

Ու մինչ ոստիկանապետը վստահեցնոմ է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, եւ հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները: Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որեւէ մեկը ձերբակալված չէ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: