Խոշոր հրդեհ Նոր Նորքում. բնակիչներին տարհանել են շարժասանդուղքի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ:




Լրահոս