«Նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը.

«Միանշանակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեությունը և աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում խիստ կարևոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում:
Սակայն, որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ և նպատակային, անհրաժեշտ է, որ նաև տվյալ տարածաշրջանում լինի կայունություն և ժողովրդավարություն: Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչականհամակարգըխիստ կոռումպացված է, և նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ: Այսպիով՝ նա արտահանում է յուրօրինակ մի ծառայություն, որը խաթարում է տարբեր միջազգային կառույցներումնորմալ կյանքը, որոշումներ ընդունելու ինստիտուտները փոշիանում են, կորում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ:Ուստի շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատամամբ:

Կարծում եմ, մենք պետք է գնանք իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետևանքները անդառնալի են:Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով:
Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում:Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որևէ արդյունք չեն տալիս և չեն տալու: Տնտեսական և ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում:

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ հարևան երկրից լրագրող են առևանգումև ներմուծում սեփական երկիր՝ բռնությունների ենթարկելու համար:Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համարահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար:Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք ենԳարդիանըև այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ծուխը առանց կրակի չի լինում»:




Լրահոս