ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորն Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարված չի համարում. գործը նոր քննության է ուղարկվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորն Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարված չի համարում. գործը նոր քննության է ուղարկվել

2015 թվականի նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս են ոտնահարվել Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ «Արթուր Վարդանյանի ձերբակալման ժամանակ պետական լիազոր մարմինների կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, որ Արթուր Վարդանյանը նստած էր կիսամերկ վիճակում: Ավելի քան ակնհայտ էր, որ օպերացիան ավարտված էր, բոլորին նստեցրել էին բազմոցին՝ այդ թվում իմ պաշտպանյալին: Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, մի կողմ թողնենք, թե պետական լիազոր մարմինները սկզբում հայտնեցին, որ տեռորիստական ակտ պետք է անեին, բայց այսօր գործը գտնվում է դատարանում եւ միանգամայն այլ ֆորմատով է քննվում: Բայց կոնկրետ դեպքը մենք դիտում ենք պատվի եւ արժանապատվության հետ կապված աղերս ունեցող հարց եւ դրա համար մտել ենք դատարան»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան