«Բարսելոնա»-ն կշարունակի ելույթները Իսպանիայի առաջնությունում

«Բարսելոնա»-ն կշարունակի ելույթները Իսպանիայի առաջնությունում

Կատալոնական «Բարսելոնա»-ն կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Գավաթում, նույնիսկ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից:

«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ «Բարսելոնան» համարվում է կատալոնական ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, որը չի պատրաստվում առանձնանալ Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Նմանատիպ զարգացումները կբերեին Իսպանիայի առաջնության հեռուստատեսային իրավունքների եկամուտների նվազմանը 30-ից 40 %-ով: