Ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել. Վիգեն Սարգսյանը` Ավետիք Իշխանյանին

Ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել. Վիգեն Սարգսյանը` Ավետիք Իշխանյանին

«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», -այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համապատասխան հարցին։

Իրավապաշտպանի հարցը, նկատենք, վերաբերում էր բանակում որոշակի խմբին՝ աթեիստներին կամ այն անձանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, բայց որոնց ստիպում են աղոթել։

Նախարարը նաև ավելացրեց. «Ինչ վերաբերում է նրան, որ ես հրամանատարների հետ հաճախ լինում եմ Էջմիածնում, ապա ես շարունակելու եմ դա անել, որովհետև բացարձակ եմ համարում այն արժեքը, որը մեր Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում, առհասարակ»։