ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ է, որ Յիրիկյանը կոչում ստանա Երևանը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից. ավագանու անդամ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ է, որ Յիրիկյանը կոչում ստանա Երևանը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից. ավագանու անդամ

Երևանի ավագանու նիստն այսօր կրկին անցավ լարված մթնոլորտում: Նիստի ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինե Խաչատրյանն իր խոսքում նկատեց, որ ավագանու նիստը մշակույթի երեկո չէ:

«Բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ես հենց այս գիշեր ևս մեկ մարդու կյանք եմ փրկել: Այս կոչումներն արժեզրկվել են, քանի որ տրվում են պատեհ, անպատեհ և  այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը: Ամոթ է, որ Յիրիկյանը կոչում ստանա Երևանը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»- նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: