«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել

«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել

«Արտյոմս» ընկերության կողմից «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի այս տարվա հաղթող Լիլի Սարգսյանի թագը հետ վերցնելու մեծ աղմուկից հետո Լիլիին Ֆրանիսայից նոր թագ են ուղարկել, – այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։

Գոհար Հարությունյանն անդրադարձավ նաև պլաստիկ վիրահատությունների ենթարկված մասնակիցների մասին խոսակցություններին, որոնց անցած ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Կարեն Արիստակեսյանը։ Գոհարը վստահեցրեց, որ մասնակիցներին միայն մեկն է ենթարկվել պլաստիկ միջամտության:

Նշենք, որ«Միսս Հայաստան 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանն այս շրջանում պատրաստվում է Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2017»-ին: Մեկնելու է հոկտեմբերի 18-ին, եզրափակիչը լինելու է նոյեմբերի 18-ին: