Գարնանը կարտոֆիլի գինը կհասնի 300-400 դրամի, մսինը՝ 5000-ի․ Հրաչ Բերբերյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ մսի, կարագի եւ այլ ապրանքների թանկացմանը:

Ինչ վերաբերում է բանջարաբուծությանը, ապա հենց երաշտի պատճառով էլ չունեցանք ակնկալվող բերքը, փոխարենն ունեցանք չորացած արոտավայրեր, որտեղ գյուղացին ուղղակի չէր կարողանում կեր կուտակել։ Հրաչ Բերբերյանն ասաց, որ եթե անցյալ տարի մեկ հակ խոտը հնարավոր էր ձեռք բերել 400-600 դրամով, ապա այսօր 1200-1500 դրամով։ Երբեմն այն հասնում է մինչեւ 2500 դրամի։

Բանախոսն ասաց, որ այսօր ինքն ունի ստույգ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի կարտոֆիլը 130 դրամով արտահանվում է Վրաստան։ Նա անդրադարձ կատարեց նաեւ գյուղացու խնդիրներին․ հակակարկտային ծառայությունն աշխատում է գյուղացու համար, գյուղացին դրա արդյունքը չի տեսնում, վարկեր են տրամադրում, գյուղացին չի տեսնում։

Հրաչ Բերբերյանն ասաց նաեւ, որ Համաշխարհային բանկը 0,75 տոկոսով վարկեր է տալիս, սակայն գյուղացին դրանք էլ չի տեսնում։ Հրաչ Բերբերյանը հանդգնեց նոստրադամուսյան կանխատեսում անել՝ որ գարնանը կունենանք 300-400 դրամի հասնող կարտոֆիլ։

բանախոսը հերքեց այն տեղեկությունը, որ մսի գինը բարձրացել է խոշոր եղջյուրավոր անասուններին երկրից արտահանելու պատճառով։ «Եթե օգոստոսին ունեցել ենք 1500 գլուխ արտահանում, ապա այսօր ունենք 3500 գլուխ, որը մեր հոտի քանակի 0,7 տոկոսն է։ Ո՞նց կարող է դա ազդել մսի գնի վրա»,- հարցրեց Բերբերյանը։ Իսկ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, ըստ նրա, պետք է իրականացվի ԱԳՆ-ի միջոցով։
Եթե այսպես շարունակվի, լինի գլխաքանակի անկում, ապա Հրաչ Բերբերյանի մեկ այլ կանխատեսմամբ՝ մենք գարնանը կունենանք 5000 դրամի հասնող միս։




Լրահոս