ԵՊՀ-ի դասախոսներն ընկել են դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի դասախոսները ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԵՊՀ դասախոսներից Գագիկ Հակոբյանը 2017 թվականին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի: Բանն այն է, որ Գագիկ Հակոբյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԵՊՀ-ին՝ իրեն վերականգնեն նախկին աշխատանքին եւ հարկադիր պարապուրդի համար վճարեն:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ԵՊՀ-ն դատարան է ուղարկել պարզաբանում, թե Գագիկ Հակոբյանը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել համալսարանից, սակայն որեւէ նման ապացույց չկա, որ դասախոսը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել: Ինչով կավարտվի այս դատական պրոցեսը, ցույց կտան զարգացումները:

 




Լրահոս