Ինչու հրդեհվեց արգելոցը. նախարարները միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնում. «Ժողովուրդ»

Ինչու հրդեհվեց արգելոցը. նախարարները միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական» արգելոցի հրդեհից անցել է ավելի քան մեկ ամիս: Ու չնայած հարուցված քրեական գործին՝ ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները: Ամեն ինչ դեռ ենթադրությունների մակարդակում է:

Հատկանշական է, որ Խոսրովի անտառի հրդեհի մասին խոսելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դա- վիթ Տոնոյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնել.
«Պնդում եմ, որ Խոսրովի անտառի հդեհը բռնկվել է անփութությունից, իսկ շարունակությունը որոշակի անգրագիտության հետեւանք էր»,-ասել է Տոնոյանը: Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետեւանք՝ դժվարանալով, սակայն, հստակեցնել, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը. «Կարող է՝ դա մարդկային գործոն լինի, կարող է՝ դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երեւույթի պատճառ չի դա, այսինքն՝ այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսեւորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը»:

Հիշեցնենք, որ հարակից գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ արգելոցի ղեկավարության հետ հակամարտության մեջ են»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում