Աշոտ Մանուկյանը շարունակում է ուղտի ականջում քնած մնալ. «Ժողովուրդ»

Աշոտ Մանուկյանը շարունակում է ուղտի ականջում քնած մնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության բոլոր անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով հանրությանն ու լրատվամիջոցներին են ներկայացնում իրենց 1 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Սակայն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը շարունակում է ուղտի ականջում քնած մնալ:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին նախարարությունից այդ- պես էլ հստակ չեն պատասխանում, թե երբ է լինելու Աշոտ Մանուկյանի ասուլիսը: Եւ, ընդհանրապես, նա բոլոր հարցերում է նման ոչ օպերատիվ պահվածք դրսեւորում. չնայած նրա պահվածքը հասկանալի է:

Նախարարն այնքան հեռու է իր ղեկավարած ոլորտից, ու բացի այդ՝ Էներգետիկ բնագավառում ծրագրերի մասին շատ թմբկահարվեց, սակայն ամեն ինչ դեռ ծրագրերի ու նախագծերի մակարդակում է: Ի դեպ, ըստ մասնագետների` այս ոլորտում առաջին նախարարն է, որ այսպես «փակ ռեժիմով» է աշխատում»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում