Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի՝ ստեղծվում է գործարարների շահերի պաշտպան: Բացի այդ՝ կառավարությունը պատրաստվում է ստեղծել առողջապահական օմբուդսմեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետե նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից եւ այլն»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս