Ալագյազ եզդիական համայնքում առաջադրվածներից մեկը Ռուստամ Մախմուդյանի հայրն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի խոշորացված Ալագյազ եզդիական համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է՝ Ջասմ Հասանի Մախմուդովը: Նա Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ:

Գյուղում խոսվում է, որ որդու մանդատը եւ ազդեցիկ կապերը կարող են նպաստել, որ հենց Ջասմ Մախմուդովը դառնա Ալագյազ նոր համայնքի ղեկավարը․ «Մարզպետարանի տաքուկ անկյունը թողած՝ եկել-խառնվել է հազար տարվա գյուղապետերի պայքարին, ուզում է համայնքի ղեկավար դառնա»: Նշենք, որ Մախմուդովները ծնունդով Ալագյազից են, մեծ կապեր ունեն համայնքում եւ մարզում: 35-ամյա Ռուստամ Մախմուդյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Մինչեւ պատգամավոր դառնալը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում: Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս