ՖՈՏՈ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի վախեցած պահվածքը. նա հետ չմնաց Ալիևից

ՖՈՏՈ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի վախեցած պահվածքը. նա հետ չմնաց Ալիևից

Այսօր գրել էինք, որ երեկ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի պաշտոնական լուսանկարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական դրոշից մի փոքր այն կողմ է կանգնած: Այդ կերպ Ալիևը խուսափել էր Սերժ Սարգսյանին մոտ կանգնելուց:

Նմանապտիպ մի լուսանկար էլ հայտնվել այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, կարծես հետևել է իր երկրի ղեկավարին, բայց մեկ տարբերությամբ` նա «ավելի վախեցած» է և բավականին հեռու է կանգնել  ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից: