ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կընդլայնվեն երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով:

Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով: Արդյունքում ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը:

Մանրամասեորը՝  տեսանյութում:




Լրահոս