Նիստը կիսաքնած եմ անցկացրել, բան չեմ լսել, հնարավոր է՝ մի բանից ջղայնացած է եղել․ Երվանդ Երզնկյանը՝ Լևոն Իգիթյանի վարքի մասին

Նիստը կիսաքնած եմ անցկացրել, բան չեմ լսել, հնարավոր է՝ մի բանից ջղայնացած է եղել․ Երվանդ Երզնկյանը՝ Լևոն Իգիթյանի վարքի մասին

Հոկտեմբերի 11-ին Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պարբերաբար դժգոհել են Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրության վերաբերյալ, նրանց տեղից ռեպլիկներով արձագանքել են Հանրապետական խմբակցության անդամները։ Վերջիններիս թվում է եղել նաեւ Լեւոն Իգիթյանը։ Armtimes.com-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է Իգիթյանը հայհոյել: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասել է Իգիթյանը՝ հարուցելով ՀՀԿ-ականների ծիծաղը:

Կոմպոզիտոր, դիրիժոր, Երեւանի ավագանու հանրապետական անդամ Երվանդ Երզնկյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Իգիթյանից հայհոյանք չի լսել. «Նա ելույթ չի ունեցել, կարող է եւ եղել է նման բան, բայց ականջիս չի հասել։ Ես ընդամենը երկու նիստի եմ ներկա եղել, նրա հետ չեմ շփվել։ Բայց այնքան անհեթեթ բաներ է ասում ժողովուրդը։ Մեկ-մեկ ճիշտ բաներ կարող են ասել, բայց հնարավոր է, որ ինքը մի բանից ջղայնացած է եղել։ Մարդ կա՝ ներվային է, ես, օրինակ, ավելի հանգիստ եմ։ Ես նիստը կիսաքնած եմ անցկացրել, դրա համար առանձնապես բան չեմ կարող ասել»։

Անի Անտոնյան