ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Վանաձորում. երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ, որ հրդեհի հետևանքով մահացածը 3-ամյա Էմիլ Խաչատրյանն է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:




Լրահոս