Հարթաշեն համայնքի ղեկավարը բնակիչներից կաշառք է վերցրել

Հարթաշեն համայնքի ղեկավարը բնակիչներից կաշառք է վերցրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:
Հարուցվել է քրեական գործ:  Հանգամանքները քննությամբ պարզվում են: