ՖՈՏՈ. Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են. պատրաստվում են Մեդվեդևի այցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ կառավարության գլխավոր մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ընդ որում, դատելով աշխատանքի որակից՝ կառավարության մասնաշենքը բավական ճոխ են վերանորոգում՝ նախասրահը, մամուլի կենտրոնը: Պատճառը, ինչպես պարզեցինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան այցն է: Եւ հիմա իշխանություններն առանձնահատուկ նախանձախնդրությամբ են պատրաստվում այդ իրա- դարձությանը՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի մթնոլորտը դուր գա ՌԴ վարչապետին:

Չնայած, հիշեցնենք, կառավարության մասնաշենքում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին արդեն վերանորոգումներ իրականացվել էին, երբ հիմնովին փոխվել էին հանդիպումների համար նախատեսված դահլիճներն, ու նա բուռն քննադատության արժանացավ: Բայց նախասրահը մնացել է հին ու «ճռճռան» մանրահատակով»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս