Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ նախկին պատգամավորը՝ Վրաստանում ՀՀ դեսպան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերրթը գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿխմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:

«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»:

Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է եւ նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդ-հանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերեւս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում