Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները. «Ժողովուրդ»

Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:

Նկատենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ քաղաքացու գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Տիգրան Գրիգորյանը բավարարել է մասնակի»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում