Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն միասին կատակել են

Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն միասին կատակել են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում համատեղ հանդիպում է անցկացրել իր գործընկերներ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

«Մեզ մոտ տարբեր ֆորմատներով մտքերի փոխանակում տեղի ունեցավ: Մենք բավական երկար ժամանակ անցկացրեցինք՝ քննարկելով մեր հարաբերությունների հետ կապված բազմաթիվ հարցեր: Դուք կզարմանաք, սակայն Հայաստանի նախագահի հետ, երեքով, կատակել ենք միմյանց վրա, բայց քաղաքականության մեջ դա ընդունելի է»,-Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն: