Մեսսին քննադատներին ցույց տվեց, որ ինքն աշխարհի լավագույն խաղացողն է. Դիեգո Սիմեոնե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, մեկնաբանելով Լիոնել Մեսսիի խաղն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Էկվադորի հետ խաղում (3:1), նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվողը քննադատներին ցույց է տվել, որ հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Էկվադորի հետ խաղում Մեսսին քննադատներին և այն մարդկանց, ովքեր կասկածում էին, որ ինքն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հակառակը ցույց տվեց:

Դա մի օր էր, որին բոլոր արգենտինացիները սպասում էին: Ես հանգիստ էի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է նա:




Լրահոս