Ինչ իրավիճակ է Շիրակի պետական համալսանում. ռեկտորը տեղի է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում այժմ հանգիստ իրավիճակ է. բոլորը սպասում են կրթության եւ գիտության նախարարության եզրակացությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե միայն այդ եզրակացությունն ունենալուց հետո միայն կոնկրետ քայլերի կդիմեն:

«Միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 2-ին համալսարան է ժամանել նախարարության հինգ հոգանոց խումբը, Սահակ Մինասյանն այդ օրը հրավիրել է գիտխորհրդի նիստ եւ շատ արագ ընդունել է տալիս նոր ուսումնական պլանները: Հայտարարում է, որ ինտեգրված ուսուցումը, որը Հայաստանում գոյություն չունի, սակայն ապօրինաբար կիրառվում էր մեր բուհում, չեղարկվում են, իսկ հեռակաների պարապմունքների դիմաց դասախոսները պետք է վարձատրվեն: Հիմա նա կրկին փորձ է անում, որ բարձր ՄՕԳ ունեցող ուսանողներին զեղչեր չտան», – նշեց նա: Համբարյանը դեռ չգիտի, թե այդ եզրակացությունները երբ պատրաստ կլինեն, սակայն նշեց, թե իրենք էլ են հանդիպել համալսարան եկած խմբի հետ եւ ներկայացրել են իրենց փաստարկները:

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլի էին դիմել՝ մի քանի պահանջներ ներկայացնելով: Մասնավորապես, նրանք պահանջում էին վերանայել ուսումնական պլանն ու ուսման վարձավճարի զեղչային համակարգը:




Լրահոս