ՖՈՏՈ. Աշխարհի ամենագեղեցիկ կանանց գեղեցկության գաղտնիքները. ինչպես մաշկին միշտ անթերի տեսք հաղորդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդության գաղտնիքը մշտապես հետաքրքրել է և՛ աղքատներին, և՛ հարուստներին: Կլեոպատրա, Մերիլին Մոնրո, Ժոզեֆինա, Եկատերինա Երկրորդ. այս  կանայք ունեին գեղեցկության և երիտասարդության իրենց գաղտնիքները:

Կլեոպատրա: Հենց Կլեոպատրան է հայտնագործել դեմքի համար նախատեսված էմուլսիան: Կլեոպատրան դեմքի գեղեցիկ մաշկի համար իրար էր խառնում մեղրը, հալվեի փոշին և արծաթե սափորի ջուրը: Ձեռքերի նուրբ մաշկի համար լվացվում էր կաթով, առողջ և փայլուն մազերի համար օգտագործում էր թարմ հավկիթների դեղնուցը: Իսկ մազերի այդ դիմակից հետո ցայում էր մազերը լոշտակի, թրթնջուկի և գայլուկի թուրմով: Բոլորիս հայտնի են Կլեոպատրայի կաթով լոգանքները, որից հետո նա օգտագործում էր մարմնի հետևյալ սկրաբը: 300 գրամ ծովի աղը խառնում էին կես բաժակ սերուցքի հետ և դրանով մերսում մարմինը մոտ 10 րոպե և ապա տաք ջրով մաքրում սկրաբը:

Իսպանիայի Իզաբելլա թագուհի: Իսպանիայի Իզաբելլա թագուհին բոլորից տարբերվում էր իր շքեղ մազերով, գեղեցիկ մաշկով, աչքերի փայլով և երիտասարդությամբ: Նա այս ամենին հասել էր բնության բարիքները ճիշտ օգտագործելով: Մաշկի խնամքի համար պատրաստում էր դիմակներ դաշտային բույսերի` երիցուկի, եզան լեզվի, հազարաթերթիկի, վարդի ու շուշանի և սպիրտի խառնուրդից: Նույնիսկ ամենապատկառելի տարիքում Իզաբելլա թագուհին հիասքանչ տեսք ուներ:

Շեհրեզադե թագուհի: Շեհրեզադե թագուհուց մեզ են հասել ոչ միայն հազար ու մի գիշերվա հեքիաթների ժողովածուն, այլև կանացի գեղեցկության բազմաթիվ դեղամիջոցներ: Լողանալուց առաջ Շեհրեզադեն մարմնին քսում էր մեղրի, մանրացված ընկույզի և բուսայուղի խառնուրդ, ատամները սպիտակեցնում էր բնական խիտ յոգուրտով, իսկ ոչ ցանկալի մազերը հեռացնում էր շաքարի և լիմոնի հյութի օշարակով:

Ժոզեֆինա: Նապոլեոնի կինը` Ժոզեֆինան, իմաստուն կին էր: Նա գիտեր, որ մաշկը երիտասարդացնող դիմակներից լավագույնը խաշած կարտոֆիլն է: Դեմքի խցանված ծակոտիներից ազատվելու համար օգտագործում էր կամֆորայի թրջոցները: Ժոզեֆիան ամեն առավոտ սոված փորին խմում էր մեկ բաժակ լիմոնադ: Այն ժամանակ լիմոնադ ստանալու համար լիմոնի հյութին ավելացնում էին հանքային ջուր: Եվ այս միջոցն օգնում էր օրգանիզմից հեռացնել թույներն ու պահպանել գեղեցկությունը: Եթե այժմ բոլորս գիտենք, թե որքան օգտակար են օրգանիզմի մաքրման պրոցեդուրաները, ապա այն ժամանակ դա ապագայի հայտնագործություններից մեկը պիտի լիներ:

Մարքիզուհի դե Պոմպադուր: Լյուդովիկ 6-րդի սիրուհին` մարքիզուհի դե Պոմպադուրը, թույլ առողջություն ուներ, իսկ նրա մաշկը շատ նուրբ էր և չոր: Մետաքսե մաշկ ունենալու համար նա հարած սպիտակուցից, լիմոնի հյութից և սերուցքից դիմակ էր պատրաստում: Առավոտյան դեմքին քսում էր լիմոնի հյութ և ձիթայուղ, իսկ հետո դեմքը լվանում էր տաք ջրով: Ողջ օրը նրա դեմքի մաշկը պահպանում էր գեղեցկությունը և փայլը: Բացի այդ, մարքիզուհին խմում էր գազարի հյութ, որին ավելացնում էր մեկ թեյի գդալ մեղր, որը ողջ օրը նրան թարմ էր պահում:

Մերիլին Մոնրոն երբեմն նույնիսկ օրը 15 անգամ էր լվացվում: Որպես սնուցող կրեմ՝ նա օգտագործում էր ձիթայուղ կամ վազելին: Մերիլինն այն կարծիքին էր, որ արևն ավելի շուտ է ծերացնում, քան ժամանակը, և հենց դրա համար էլ նա երբեք չէր արևահարվում: Առավոտյան խմում էր կաթ՝ կիսաեփ հավկիթի հետ: Մերիլին Մոնրոն համարում էր, որ մարմնով պետք է օդ խաղա, ուստի բացառում էր ներքնազգեստի և զուգագուլպաների օգտագործումը:

Հին Ռուսիայի գեղեցկուհիներն աչքի էին ընկնում դեմքի նուրբ մաշկով և այտերի բնական կարմրությամբ: Բանն այն է, որ նրանք լվացվում էին արծաթե սափորի ձնհալքի ջրով: Գիտնականները պարզել են, որ արծաթը՝ որպես մանրէասպան միջոց, 1750 անգամ ուժեղ է կարբոլաթթվից և 3,5 անգամ ուժեղ քլորից, կալիումի պերմանգանատի լուծույթից (марганцовка)և ֆուրացիլինից:




Լրահոս