Կրասնոդարում վթարի հետևանքով մեկ հայ զոհվել է, 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, ականատեսների խոսքով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել հարսանեկան ավտոշարասյան միջից դուրս եկած «Պրիորա»-ի վարորդի մեղքով։ Այդ մեքենայում գտնվող լուսանկարիչը ցանկացել է կատարել ավտոշարասյան հաջողված կադրեր, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ, լուսանկարիչը լուսամուտից ցցվել է դուրս և սկսել նկարել, հետո վարորդի ուշադրությունը շեղվել է և նա չի հասցրել մեքենան հետ բերել իր գիծ։

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է Կրիմսկի ԿՇՀ- ի հետ կապի տվյալները.

հասցե՝ 353380, Կրասնոդարի երկրամաս, քաղաք Կրիմսկ, Գորնայա 15 փողոց Աշխատանքային հեռ.՝ 8-(86131) 4-50-00
Ընդունարան՝ 8-(86131) 4-33-23
Դիահերձարան՝ 8(86131)4-69-37:




Լրահոս