Արմեն Ջիգարխանյան անհետացե՞լ է, թե՞ թաքնվում է երիտասարդ կնոջից. ինչու է դերասանը դիմել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինն իրավապահ մարմիններին հայտնել է ամուսնու անհետացման մասին:

Նա հայտարարել է, որ հեռախոսային խոսակցության ժամանակ նա սպառնացել է սպանել իրեն: Կան տեղեկություններ նաև, որ Ջիգարխանյանն է դիմել իրավապահ մարմիններին և ասել, որ կի′նն է ցանկանում իրեն սպանել:

Դեռևս պարզ չէ` նա անհետացել է, թե թաքնվում է կնոջից: Վիտալինա Ռոմանովսկայան դիմել է ոստիկանություն ամուսնուն գտնելու խնդրանքով: Նրա խոսքով, մի քանի օր առաջ նվանք տոնել են դերասանի 82-ամյակը, որից հետո գնացել է տանից, և արդեն մի քանի օր է, ինչ կապի դուրս չի գալիս:

Նա ասել է, թե Ջիգարխանյանը գնացել է ընկերներ Հայրապետ Հովհաննիսյանի և Արթուր Սողոմոնյանի հետ, դրանից հետո կինը նրան չի տեսել:

Իսկ ռուս դերասանուհի Դանա Նազարովան հայտնել է «տարօրինակ իրադարձությունների» մասին, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Արմեն Ջիգարխանյանի թատրոնում:

Նազարովան պատմել է, որ իրեն անօրինական հեռացրել են աշխատանքից, երբ երեխա է ունեցել: Ընդ որում,կադրերի բաժնում նրան ուղղակի ասել են, որ դա Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինայի կարգադրությունն է, որը՝ դերասանուհու խոսքով, «ամբողջ թատրոնը իրենով է արել»: «Ես մինչև հիմա նրա հետ դատերի մեջ եմ: Ինձ հեռացրել են, երբ երեխա եմ ունեցել: Շատ տգեղ ինձ հետ վարվեցին: Բայց այդ ամենը Վիտալինայի խղճին է: Նա պաշտոնապես դարձել է թատրոնի տնօրեն: Իսկ Արմեն Ջիգարխանյանը նույնիսկ գեղարվեստական ղեկավարը չէ, այլ՝ թատրոնի նախագահը, ինչը ձևական պաշտոն է», ասել է Դանա նազարովան «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին:




Լրահոս